Հետևեք մեզ։

Հիմա ում հարցնում ես, ասում են`մենք չենք եղել փողոցում 2018-ին, բա ո՞վ է եղել. Արթուր Վանեցյան

19:22, 09 մայիս 2023
Հիմա ում հարցնում ես, ասում են`մենք չենք եղել փողոցում 2018-ին, բա ո՞վ է եղել. Արթուր Վանեցյան

Ես ԱԱԾ աշխատակից եմ եղել, կատարել եմ իմ գործառույթները, որևէ մասնակցություն այդ հեղափոխությանը, հեղաշրջմանը, չեմ ունեցել: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

 

 

Հարցին, թե հիմա քննարկվում է հարցը, թե ով է բերել Փաշինյանին իշխանության, Վանեցյանն ասաց. «Թող յուրաքանչյուրն իր մեջ ման գա մեղավորին։ Հիմա մոդայիկ չէ ասել՝ մենք եղել ենք փողոցում, պահանջել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, աջակցել ենք Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ում հարցնում ես, ասում է մենք չենք եղել։ Բա ո՞վ է եղել»,-ասաց Փաշինյանի իշխանության նախկին ԱԱԾ տնօրենը։