Հետևեք մեզ։

1000 դրամը կդառնա 50 000 դրամ, 25 000 դրամը՝ 150 000․ ՀՀ քաղաքացիության շնորհումն ու քաղաքացիությունից հրաժարվելը կթանկանա

13:59, 03 դեկտեմբեր 2024
1000 դրամը կդառնա 50 000 դրամ, 25 000 դրամը՝ 150 000․ ՀՀ քաղաքացիության շնորհումն ու քաղաքացիությունից հրաժարվելը կթանկանա

Ներկայումս քաղաքացիության հետ կապված վարչարարությունն իրականացվում է թղթային տարբերակով, որը հավելյալ բարդություններ է առաջացնում քաղաքացիություն հայցող անձանց ու վարչական մարմնի համար: Առաջարկվող լուծմամբ կունենանք միասնական էլեկտրոնաան համակարգ քաղաքացիության գործերի վարման համար, սակայն կպահպանվի քաղաքացիություն հայցող անձի կողմից 1 անգամ վարչական մարմին այցելելու սկզբունքը, ինչը պայմանավորված է առաջնային նույնացման, ինչպես նաև փաստաթղթերի իսկության ստուգման անհրաժեշտությամբ: Այդ մասին Ազգային ժողովի՝  նիստին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Նատեղեկացրեց, որ ոստիկանության, ՊՆ-ի, ԱԱԾ-ի և այլ մարմինների մասով հարցումները կկատարվեն էլեկտրոնային տարբերակով:

Մեկ այլ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետտուրքը, որը չի փոխվել 1997 թվականից ի վեր:

«Առաջարկում ենք շնորհման համար 1000 դրամ պետական տուրքի փոխարեն սահմանել 50 հազար պետական տուրք, իսկ դադարեցման 25 հազար դրամի փոխարեն՝ 150 հազար պետական տուրք»,- ասաց նա և հավելեց՝ փախստականների համար կգործի տուրքից ազատման կոմպոնենտ, դա կվերաբերի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները