Հետևեք մեզ։

Ադրբեջանցիները ՀՀ տարածքում են, բայց ես, դուք պատրաստ չենք հարձակվել, Ջերմուկի տեղը գիտեք, չէ՞, բենզինի հարցը կլուծեմ, առաջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

18:11, 03 դեկտեմբեր 2024
Ադրբեջանցիները ՀՀ տարածքում են, բայց ես, դուք պատրաստ չենք հարձակվել, Ջերմուկի տեղը գիտեք, չէ՞, բենզինի հարցը կլուծեմ, առաջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Որևիցե մեկը հերոսների մասով վերապահում չունի։  Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

«Դոշ ծեծելու մասով՝ մտնենք Սասուն, Մուշ, ինչի՞ չեք գնում։ Տեղն էլ գիտեք։ Հերիք է մեր ժողովրդին տանենք և մատաղ անենք երազանքներին, թվացյալ հայրենիքներին։  ՀՀ սահմանները հստակ են, այո, ադրբեջանական զորքերի մի մասը գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում, բայց դուք և ես պատրաստ չենք հարձակվել։ Ջերմուկի տեղը գիտեք չէ՞։ Դե բենզինի հարցը կլուծեմ, առաջ»,-ասաց Սիմոնյանը՝ դիմելով ընդդիմադիրներին։