Խորեն Լեւոնյանը նկարահանվում է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմում, որում մարմնավորում է Վազգեն Սարգսյանին: Genetic Production-ը ֆիլմի նկարահանումներից նոր կադրեր է հրապարակել, որոնցում երեւում է դերասանի անհավանական կերպարանափոխությունը:
«Նկարահանումների ընթացքը պակաս էմոցիոնալ չէր backstage-ում աշխատող անձնակազմի համար: Յուրաքանչյուր ստացված կադրի հետեւում նրանց նվիրվածությունն է եւ պրոֆեսիոնալիզմը: Թիմում իրապես ընդգրկված էին իրենց գործի գիտակները»,-ասվում է հրապարակման մեջ: