Հետևեք մեզ։

Սեուլում խորհրդարանի մուտքի մոտ ուժայինների և շենք մուտք գործել ցանկացողների միջև բախումներ են սկսվել․ ռազմական դրություն է հայտարարվել

20:34, 03 դեկտեմբեր 2024
Սեուլում խորհրդարանի մուտքի մոտ ուժայինների և շենք մուտք գործել ցանկացողների միջև բախումներ են սկսվել․ ռազմական դրություն է հայտարարվել

Հարավային Կորեայում ռազմական դրության հայտարարումից հետո ամբողջությամբ արգելվել է քաղաքական գործունեությունը, իսկ լրատվամիջոցների աշխատանքը վերցվել է խիստ վերահսկողության տակ։

Մեծ քանակությամբ զինտեխնիկա և զորքեր են մտցվել մայրաքաղաք Սեուլ: Իշխանությունները հայտարարել են, որ ռազմական դրությունը խախտողները կարող են ձերբակալել առանց օրդերի։

Արգելափակվել է խորհրդարանի մուտքը, համացանցում տարածվող տեսանյութերում երևում է, որ Ազգային ժողովի շենքի տարածքը հսկում են ռազմական ուղղաթիռներ։ Մուտքի մոտ ուժայինների և շենք մուտք գործել ցանկացողների միջև բախումներ են սկսվել:

Երկրի ընդդիմությունը ռազմական դրություն մտցնելու մասին նախագահ Յուն Սոկ Յոլի որոշումը հակասահմանադրական է անվանել, նշել՝ «Յուն Սոկ Յոլն այլևս պետության ղեկավարը չէ»։

Հանրապետության նախագահը ռազմական դրության հայտարարումը բացատրել է «Հյուսիսային Կորեայի կողմնակիցների դեմ պայքարի անհրաժեշտությամբ»:

Հարավային Կորեայում վերջին անգամ ռազմական դրություն էր հայտարարվել 1980 թվականին: