ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը լքելու մասին։
«Ես ինքս հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մեծ ցավով։ Ներողություն եմ խնդրում բոլոր կուսակցական ընկերներից՝ իմ քայլով չնչին իսկ վնաս հասցնելու համար մեր թիմի հեղինականությանը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան ՔՊԿ-ից հայտնել են, որ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: