ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով երեկ հեռացվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, այսօր հայտարարեց, որ ինքը դուրս է գալիս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։
Աղազարյանի հայտարարությունից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրեց փոխել նրա տեղը Ազգային ժողովի նիստերի դահլիճում։
«Տեղափոխեք պարոն Աղազարյանին մեր խմբակցությունից մեկ այլ տեղ»,- ասաց նա։