Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանել է «թույլ մարդ», ով չի կարողացել հաղթահարել կառավարական ճգնաժամը և պետք է հեռանա նախագահի պաշտոնից։
Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ռուս քաղաքական գործիչ։
«Ֆրանսիայի նախագահ Մակրոնը չի կարողացել հաղթահարել կառավարական ճգնաժամը և պետք է հեռանա: Նա թույլ է: ԱՄՆ-ն աջակցում է նրան: Նրա հետագա ճակատագիրն անհայտ է»,- ասել է Մեդվեդևը: