Հետևեք մեզ։

Իշխան Սաղաթելյանը Ֆրանսուա Օլանդին է ներկայացրել ՀՅԴ մոտեցումները Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի վերաբերյալ

12:00, 04 դեկտեմբեր 2024
Իշխան Սաղաթելյանը Ֆրանսուա Օլանդին է ներկայացրել ՀՅԴ մոտեցումները Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի վերաբերյալ

Աշխատանքային այցով Փարիզում գտնվելու ընթացքում Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպել եմ Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Զրույցի ընթացքում մտքեր ենք փոխանակել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների, Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրի, տարածաշրջանային քաղաքական զարգացումների, Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի վերաբերյալ։
 
Ֆրանսուա Օլանդին ներկայացրել եմ ՀՅ Դաշնակցության մոտեցումները հիշյալ հարցերի վերաբերյալ։
 
Առանձնակի կարևորել եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման և արցախահայության վերադարձի իրավունքի իրացման գործում միջազգային զորակցության անհրաժեշտությունը»,- գրել է նա։

Վերլուծական