Հետևեք մեզ։

Հովիկ Աղազարյանը պետական անվտանգությանը վերաբերող տեղեկությունների արտահոսք է արել․ Հայկ Կոնջորյան

12:37, 04 դեկտեմբեր 2024
Հովիկ Աղազարյանը պետական անվտանգությանը վերաբերող տեղեկությունների արտահոսք է արել․ Հայկ Կոնջորյան

Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, տարբեր դրվագներով և՛ նման բնույթի տեղեկություններ, և կուսակցական տեղեկատվության արտահոսքեր է կատարել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանի՝ կուսակցությունից հեռացմանը։

 

«Ես հիմա օրինակներ չեմ բերի, դրանց մի մասը մամուլում կա, իսկ մի զգալի մասը գաղտնագրված է»,-ասել է Կոնջորյանը։

 

Կոնջորյանը հավելել է, որ վարչության նիստի ժամանակ Աղազարյանն չի հերքել տեղեկատվության արտահոսքի մասին լուրերը։

Վերլուծական