Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիա հարթակում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Նրա խոսքով, Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերությունների վերջերս հաստատված ձևաչափն առաջին հերթին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է։ Ինչպես հայտնի է, Երեւանը հայտարարել է կառույցին անդամակցությունը սառեցնելու մասին, բայց միեւնույն ժամանակ չի առարկում վերջնական փաստաթղթերի ընդունմանը։
«Այնուամենայնիվ, մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, և մեր բոլոր պարտավորությունները մնում են Հայաստանի նկատմամբ, ցանկացած պահի նա կարող է վերադառնալ կազմակերպության լիարժեք մասնակցությանը»,- հավելել է Տասմագամբետովը։