Հետևեք մեզ։

79-ամյա Ռոբերտ Դե Նիրոն հայտնել է 7-րդ անգամ հայր դառնալու մասին

21:23, 09 մայիս 2023
79-ամյա Ռոբերտ Դե Նիրոն հայտնել է 7-րդ անգամ հայր դառնալու մասին

79-ամյա հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն ET Canada-ին հայտնել է հերթական՝ 7-րդանգամ հայր դառնալու մասին։

 

Հայտնի չէ, թե ով է երեխայի մայրը։

 

Դե Նիրոն ամուսնացել է 2 անգամ. առաջին կնոջից՝ Դայան Էբոթից, ունի երկու երեխա՝ 51-ամյա Դրենան և 46-ամյա Ռաֆայելը։

 

Երկրորդ կնոջից՝ Գրեյս Հայթաուերից, ունի կրկին 2 երեխա՝ 25-ամյա Էլիոթը և 11-ամյա Հելենը։

 

Դե Նիրոն նաև 27-ամյա զույգ որդիներ ունի Թուկի Սմիթից, ում հետ ամուսնացած չի եղել։