Իմ զրույցներում կարող է պատահի, որ մի բան եմ ասել, որ կարելի չէր ասել, բայց ես չեմ հիշում դեպք, որ նպատակամղված արտահոսք եմ արել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՔՊ խմբակցությունը լքած պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Վարչության նիստում ես զարմանք հայտնեցի, թե ինչպես է եղել, որ իմ անձնական դաշտից նյութեր են հայտնվել պարոն վարչապետի մոտ, որովհետև երբ պարոն Քյարամյանի միջադեպի շրջանակում իմ փաստաբանը հայց է ներկայացրել Դատախազության, որպեսզի այդ կապացությամբ վարույթ հարուցվի, և իմ հետ հարցաքննություն է եղել, իմ հեռախոսը առգրավվել են, հեռախոսս 10 օրից ավել գտնվել է քննիչի մոտ, փաստորեն քննիչը ասեց, որ իրեն հետաքրքրում է միայն այն զանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետի գործին։ Ասեցի՝ բան չլինի, հրապարակվի, բայց պարզվում է՝ բացել են, իմ հեռախոսից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ, չգիտեմ՝ ինչ նպատակով»,- ասաց Աղազարյանը։
Նա նշեց՝ տեղյակ չէ, թե որքանով է դա օրենքի սահմաններում։