Հետևեք մեզ։

Երևանի մասնակցությունը ՄՔԴ-ին ուղղակիորեն վնասում է ռուս-հայկական հարաբերություններին․ Զախարովա

15:00, 04 դեկտեմբեր 2024
Երևանի մասնակցությունը ՄՔԴ-ին ուղղակիորեն վնասում է ռուս-հայկական հարաբերություններին․ Զախարովա

Ռուսաստանի վերաբերմունքը Միջազգային քրեական դատարանին և Հայաստանի միանալն այս դատարանին հայտնի է բոլորին։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

Նրա խոսքով, Երևանի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին ուղղակիորեն վնասում է ռուս-հայկական հարաբերություններին՝ Հաագայի տրիբունալի կողմից մի շարք ռուս պաշտոնյաների ձերբակալման օրդերներ տրամադրելու ֆոնին.

 

«Դա խորհրդանշական վնաս չէ, դա բավականին գործնական վնաս է: Եթե ​​ՄՔԴ-ի հետ Հայաստանի համագործակցությունն իսկապես օգներ ամրապնդել որոշ միջազգային նորմեր, ապա դա, հավանաբար, հասկանալի ու ողջունելի կլիներ։ Սակայն այս «կեղծ դատարանի» երկու տասնամյակի փորձը հակառակն է վկայում»,-ասել է Զախարովան։

Վերլուծական