Հետևեք մեզ։

Երեկ ուզում էի անձամբ խեղդել Հովիկ Աղազարյանին, իրեն ասել եմ՝ հազիվ եմ ինձ պահում. Ալեն Սիմոնյան

15:33, 04 դեկտեմբեր 2024
Երեկ ուզում էի անձամբ խեղդել Հովիկ Աղազարյանին, իրեն ասել եմ՝ հազիվ եմ ինձ պահում. Ալեն Սիմոնյան

Երեկ ուզում էի անձամբ խեղդեի Աղազարյանին, մարդը չի զղջում ուղղակի։  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

 

Ըստ նրա՝ գաղտնի ինֆորմացիա կրող անձիպք, ինչպիսիք են ԱԺ պատգամավորները, պետք է իմանան, որ կան ինֆորմացիաներ, որոնք չպետք է հրապարակեն։

 

«Վերջերս ենք իմացել արտահոսքի մասին։ Ինչը, որ երեկ իմացել եմ, ուղղակի շոկի մեջ եմ։ Մինչև երեկ ամեն կերպ փորձել եմ ինչ-որ  ձևով փրկել Աղազարյանին։ Ցավում եմ, որ ուղղակի շատ բան չեմ կարող ասել։ Պրոբլեմը կայանում է նրանում, որ նա երեկ չէր զղջում»,-ասաց Սիմոնյանը։

 

Սիմոնյանը նշեց՝ իր մոտ տպավորությում է, որ Աղազարյանի մոտ խնդիր կա ադեկվատության հետ կապված։

 

«Ես երեկ իրեն ասեցի՝ ինձ հազիվ եմ պահում, որ քեզ մի բան չանեմ»,-նշեց Սիմոնյանը։

Վերլուծական