Հայաստանում ԵՄ պատվիրակությունը տեղեկացրել է, որ «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ են դրել՝ «նացիզմի պարտության և Երկրորդ աշխարհամարտում զոհված հայազգի զավակների հիշատակի համար»։
«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և որոշ դեսպանատների ներկայացուցիչներ ոգեկոչեցին զոհվածների հիշատակը և ծաղկեպսակ դրեցին «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ՝ նացիզմի պարտության և Երկրորդ աշխարհամարտում զոհված հայազգի զավակների հիշատակի համար»,- նշված է ֆեյսբուքի էջում արված հայտարարության մեջ։