Հետևեք մեզ։

Սիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է, չեմ ուզի այդ ինֆորմացիան հրապարակվի. Հովիկ Աղազարյան

15:47, 04 դեկտեմբեր 2024
Սիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է, չեմ ուզի այդ ինֆորմացիան հրապարակվի. Հովիկ Աղազարյան

6-7 տարի տարբեր հատուկ ծառայություններ ինձ ֆեյսբուքի միջոցով, անձնական նամակագրությունների միջոցով՝ ընկերանալ, աղջիկ, տղա ինձ նամակ են գրում, դուք հայրենիքը ծախեցիք, ես էլ պատասխանում եմ հանգիստ ձևով, ով ուրիշ բան է թույլ տալիս՝ ես ավելի ուրիշ բան եմ թույլ տալիս։ Կուզեի՞ եղած-չեղածը հրապարկվեր՝ չէի ուզի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊԿ-ից հեռացված և ՔՊ խմբակցությունը լքած պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

 

«Երեխա վախտվանից երբեք պրոբլեմին չեմ շրջվել մեջքով, նայել եմ պրոբլեմի աչքերին ու լուծել այդ պորբլեմները։ Մեկը չի կարա ինձ ասի՝ քո սենցնունենցը, հայրենիք ես ծախել, ես էլ ասեմ՝ ձեր մակարդակին չեմ իջնի»,-ասաց նա։

 

Հարցին՝ ՔՊ-ից հայտնում են, որ բարոյական հանրային նորմեր է խախտել, գուցե սիրուհի ունենալու նման հարց է, Աղազարյանը պատասխանեց. «Սիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է, հիմա ես կուզե՞մ էդ ինֆորմացիան հրապարակեն՝ չեմ ուզի»,-ասաց նա։

 

 

 

Վերլուծական