Հետևեք մեզ։

Մերկելը պատասխանել է շան հետ կապված դրվագի մասին Պուտինի ներողությանը

16:45, 04 դեկտեմբեր 2024
Մերկելը պատասխանել է շան հետ կապված դրվագի մասին Պուտինի ներողությանը

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներողությունը լաբրադորի հետ կապված դրվագի համար, CNN-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ նախագահն իսկապես կարող էր մոռանալ շների հանդեպ իր վախի մասին՝ միաժամանակ նշելով, որ այդ միջադեպը ոչ այլ ինչ է, քան ուժի ցուցադրում:


Ավելի վաղ Մերկելը հրապարակել էր «Ազատություն» վերնագրով հուշերը։ Մի գլխում նախկին կանցլերը պնդում է, որ Պուտինը, իբր, միտումնավոր «վախեցրել է» իրեն իր լաբրադոր Կոնիով 2007 թվականին հանդիպման ժամանակ:

 

Ղազախստան կատարած այցի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելով՝ Պուտինը պատմել է Մերկելի հետ հանդիպման մանրամասները՝ նշելով, որ չգիտեր, որ նա վախենում է շներից, այլ հակառակը՝ ցանկանում էր հաճելի մթնոլորտ ստեղծել, և ևս մեկ անգամ ներողություն խնդրեց նախկին կանցլերից։

 

«Միգուցե նա մոռացել է դրա մասին։ Բայց եթե դուք կարդաք ամբողջ պատմությունը, ապա դժվար թե նա ոչինչ չգիտեր դրա մասին։  Սա ուժի ցուցադրություն է»,- ասել է Մերկելը։


Նախկին կանցլերը նշել է, որ բրիտանական թագավորական ընտանիքի կիրառած ռազմավարությունն օգնել է իրեն հաղթահարել վախը՝ «երբեք մի բացատրիր, երբեք մի դժգոհիր»։ Մերկելը հավելել է, որ ինքը ի վերջո «գոյատեւել» է հանդիպմանը։

Վերլուծական