Ամենայն հարգանքով ՌԴ հարգելի նախագահի նկատմամբ, մենք գործընկերներ ենք, բայց այսհայտարարությունն ակնհայտ է դարձնում ընդհանուր իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հայտարարությանը թե ՀԱՊԿ-ը չէր կարող կռվել ԼՂ-ում, իսկ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակում չի եղել։
Փաշինյանը հիշեցրել է, որ 2021թ. և 2022թ. Հայաստանի նկատմամբ եղել է ագրեսիա Ադրբեջանի կողմից։
«Ընդ որում ագրեսիա եղել է այն բանից հետո, երբ տեսել ենք, որ իրադարձությունները զարգանում ենքայդ ուղղությամբ և հարցերը քննարկել ենք մեր դաշնակիցների հետ։ Մեր դաշնակիցներից ստացել ենքպատասխան, որ «նման բան տեղի ունենալ չի կարող, ՀՀ սահմանները մեզ համար կարմիր գիծ են»։Երբ ոտնձգությունը տեղի է ունեցել, մենք ասել ենք՝ «Հարգելի գործընկերներ, այդ կարմիր գիծըհատված է»։ Դրանից հետո իրենք ասել են. «դե գիտեք՝ ոնց որ սահմանը դելիմիտացված չէ»։ Ասել ենք՝«Որտեղո՞վ է անցնում այդ կարմիր գիծը, ցույց տվեք այն, որ կարողանանք ՀԱՊԿ-ի հետ մերհարաբերությունները հասկանալ»,- ասել է վարչապետը։
Ըստ նրա, եթե ՀԱՊԿ-ը ՀՀ-ում չունի պատասխանատվության գոտի, ուրեմն՝ փաստացի այն գոյություն չունի։
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ում անդառնալիության կետը հատել են։