Հովիկ Աղազարյանի հեռախոսն իմ սեղանին չի հայտնվել, այն առգրավվել է անկախ մարմնի կողմից, որն էլ օրենքով սահմանված կարգով, ընթացակարգերն ու թույլտվություններն ունենալով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որը այդքան էլ անկախ չէ։ Այս մասին ԱԺ-ում, պատասխանելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Երբ այդ մարմինը հանձնարարականը կատարելու ընթացքում հանդիպել է տեղեկությունների, որոնքիրենց մեջ պարունակում են պետական անտվանգության սպառնալիքներ, այդ թվում՝հակահետախուզական սպառնալիքներ, այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էր իրգործառույթների շրջանակում կատարել աշխատանք, այդ թվում հեռախոսի տիրոջ հետ և պարտավորէր զեկուցել իր վերադասին, տվյալ դեպքում՝ Հայաստանի վարչապետին։ Երբ այդ տեղեկությունները հայտնվում են ՀՀ վարչապետի սեղանին, նա տեղեկություններով կիսվել է օրենքով նման իրավասություն ունեցող անձանց հետ։ Այո, ՔՊ վարչությունը որոշում է կայացրել Հովիկ Աղազարյանին հեռացնել շարքերից՝ այդ թվում՝ հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով։ Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ քաղաքական, բարոյական և այլլծակներ, նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից մանդատից զրկելու համար»,-ասաց Փաշինյանը։