Հետևեք մեզ։

ԿԳՄՍՆ-ն որևէ դպրոցի որևէ հրահանգ չի տվել հերոսի անկյունները հեռացնելու, տեղափոխելու, հանելու. Անդրեասյան

18:04, 04 դեկտեմբեր 2024
ԿԳՄՍՆ-ն որևէ դպրոցի որևէ հրահանգ չի տվել հերոսի անկյունները հեռացնելու, տեղափոխելու, հանելու. Անդրեասյան

ԿԳՄՍ նախարարությունը որևէ դպրոցի որևէ հրահանգ չի տվել հերոսի անկյունները, որևէ նկար հեռացնելու, տեղափոխելու, հանելու վերաբերյալ: Հուսով եմ՝ իմ խոսքերը պարզ են: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ այս մասով հերթական անգամ է ապատեղեկատվություն հերքում Ազգային ժողովում:

Ժաննա Անդրեասյանը նկատեց՝ ԿԳՄՍՆ-ն ուշադիր է դպրոցներում ձևավորման հետ կապված գործում և կարծում է՝ որակի ստանդարտացման կարիք կա:

«Կրթական միջավայրը ոչ միայն բովանակությունն է, որ ուսուցանվում է դասագրքերով, դասերի ժամանակ, այլև այն բովանդակությունն է, որ երեխաները տեսնում են պատերին, որ երեխաները տեսնում են դպրոցում: Հետևաբար ուղերձները, արժեքները պետք է համահունչ լինեն այն քաղաքականությանը, այն չափորոշիչներին, որն իրականացվում է»,- ասաց նախարարը:

Վերլուծական