Հետևեք մեզ։

Պապիկյանն ամերիկյան կողմի հետ քննարկել է ԶՈւ նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր

20:19, 04 դեկտեմբեր 2024
Պապիկյանն ամերիկյան կողմի հետ քննարկել է ԶՈւ նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում ընդունել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության փոխնախագահ Բրյուս Լաֆլամի և ընկերության զինվորական ու միջազգային ծրագրերի ղեկավարներ Սքոթ Գրուպպի և Թոմմի Յանգի հետ: 
 
 
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ համազգեստի տեսակների, մշակման գործընթացի, փորձանմուշների մատակարարման ժամկետների և ծրագրի իրականացման այլ ընթացակարգերի վերաբերյալ։

Վերլուծական