Հետևեք մեզ։

Ճշմարտություն, որ դուր չի գա ո՛չ իշխանությանն ու ո՛չ էլ ընդդիմությանը․ Սամվել Ֆարմանյան

23:35, 04 դեկտեմբեր 2024
Ճշմարտություն, որ դուր չի գա ո՛չ իշխանությանն ու ո՛չ էլ ընդդիմությանը․ Սամվել Ֆարմանյան
Ճշմարտություն, որ դուր չի գա ո՛չ իշխանությանն ու ո՛չ էլ ընդդիմությանը․ գրում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը․
 
«Ընդդիմադիրներս արդեն 6.5 տարի փաստեր ու ապացույցներ ենք բերում՝ հիմնավորելու, որ Նիկոլի իշխանությունը ձախորդ է, կապիտուլյանտ, պատուհաս, աղետաբեր և այլն, ինչին նա ու իր թիմակիցներն արձագանքում են անիմաստ, ինքնանպատակ ու անբովանդակ լեզվանիությամբ և հակադարձումներով:
 
Իմ կարծիքով Նիկոլի ձախողված լինելու ամենազրնգուն ապացույցն այլ է. բուն ժողովրդից մինչև օլիգարխներ, ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, ՀԱԿ-ից մինչև Լուսավոր Հայաստան ու դինամիկայում՝ ՔՊ-ականներ, քաղհասարակությունից մինչև լրատվամիջոցներ, ԲՈԼՈՐԸ հրաժարվում են ճանաչել Նիկոլի և հեղափոխության քաղաքական հայրությունը: Ձախորդության ավելի խոսուն փաստա՞րկ:
 
Նույն կերպ, նախկին իշխանություններիս չսիրված լինելու ու անարդյունավետության ամենածանրակշիռ, ամենախոսուն ու անհերքելի ապացույցը ևս այլ է՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետի սենյակում: Ժողովուրդը որքան հոգնած ու զզված պիտի լիներ միմյանց փոխարինած նախորդ բոլոր իշխանություններից, որ իր ուսերին դրած իշխանության բերեր, ինչպես ասվում է, անգամ ամենաբարձր զռռացող էշին»:

Վերլուծական