Հետևեք մեզ։

Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական կտա. սա տեղի կունենա 1962-ից ի վեր առաջին անգամ

01:39, 05 դեկտեմբեր 2024
Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական կտա. սա տեղի կունենա 1962-ից ի վեր առաջին անգամ

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) կողմ է քվեարկել Միշել Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձեւին։

Որոշումը հրապարակվել է պալատի կայքում։

Նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու որոշմանն աջակցել է 331 պատգամավոր։

Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն ասել է, որ Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն՝ Միշել Բարնիեն պետք է հրաժարականի դիմում ներկայացնի նախագահին։

Նշենք, որ անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ էր 577 պատգամավորներից առնվազն 289-ը։

Նշենք, որ սա առաջին նման դեպքն է 1962 թվականից ի վեր։

Վերլուծական