Հետևեք մեզ։

«Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջան» համայնքի հետ». Ալիև

07:35, 05 դեկտեմբեր 2024
«Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջան» համայնքի հետ». Ալիև

«Արևմտյան ադրբեջանական համայնքը բազմիցս երկխոսության կոչ է արել Հայաստանի կառավարությանը, սակայն մյուս կողմը մերժել է»: Այս մասին հայտարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 

Նա ասել է, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի արևմտյան ադրբեջանցիների իրավունքները վերականգնելու համար։

 

«Հայաստանը պետք է թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցը՝ մեր ժողովրդին պատկանող պատմամշակութային ժառանգության ոչնչացման և աղավաղման հետ կապված իրավիճակի մոնիտորինգի նպատակով»,- ասել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները