Հետևեք մեզ։

Պատրաստ եմ աջակցել բոլոր ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը․ Կայա Կալլա

08:23, 05 դեկտեմբեր 2024
Պատրաստ եմ աջակցել բոլոր ջանքերին, որոնք ուղղված են  Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը․ Կայա Կալլա

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլան X-ի իր օգտահաշվում գրառումներ է արել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումների մասին։

Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Կալլան գրել է․ «Ուրախ եմ հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ ԵՄ-Հայաստան համագործակցությունն ամրապնդվում է բոլոր ոլորտներում՝ անվտանգությունից և կայունությունից մինչև ժողովրդավարական բարեփոխումներ: Վերահաստատել եմ հանձնառությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը»:

Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո գրել է․ «Այսօր ես լավ առաջին հանդիպում ունեցա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Մենք քննարկել ենք Եվրամիության և Ադրբեջանի միջև համագործակցությունը և Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը։ Ես պատրաստ եմ աջակցել բոլոր ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները