Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եղբոր հիշատակին նվիրված՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանման գաղափարի մասին։
«Անկեղծ ասած, ես ռիսկ չէի անի մտնել էս շատ պատասխանատու ծրագրի տակ (էլ չասեմ, թե ինչքան եմ մտածել էս թեմայի շուրջ), երևի մեծացել եմ, մեծանալու հետ էլ դուխս պակասել ա, բայց արի ու տես, որ երեխաներս կարողացան նպատակ դնել ու իրականացնել իմ երազանքը։ Նկարահանումներց քիչ եմ ինֆորմացված (Նոնաս շատ ժլատ էր տեղեկատվության առումով, սցենարը իհարկե կարդացել եմ, լավն էր) կարող եմ միայն տրամաբանել, Խորիկը իհարկե էս պարագայում անփոխարինել էր, դերասանական կազմը ճիշտ էր ընտրված, նկարահանող անձնակազմը պրոֆեսիոնալ էր....
Աստված առաջ տեսնենք ի՞նչ կստացվի։ Գրիգ ջան, Նոն ջան ինչ՞ ասեմ, էրեխեք ջան, կյանքներդ երկար»,- գրել է նա։
Նշենք, որ ֆիլմը նկարահանում է Genetic production-ը, այն էկրաններ կբարձրանա 2025 թվականին։