Հետևեք մեզ։

Լևոն ջան, կասե՞ս՝ ինչքան փող ունեք, Հյուսիսային պողոտայի տները, մնացած ամեն ինչը Արցախի՞ց էիք բերել․ Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին (տեսանյութ)

08:52, 05 դեկտեմբեր 2024

Ես ձեր համարձակությունից եմ ուզում, երբ կոռուպցիայից են խոսում և դուք դահլիճում եք, մեծ համարձակություն է։ Այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալիս ասաց Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ընդդիմադիրներին։

 

«Ժողովուրդ, ախր մարդիկ հիշում են, երեկ չեն եկել, դուք ամենակոռումպացված մեղադրանքներն ունեցող խմբակցությունն եք։ Լևոն ջան, կասես, ինչքան փող ունեք, պարոն Քոչարյան, ինչքան գումարի է տիրապետում Քոչարյանների ընտանիքը։ Հյուսիսային պողոտայի տները, մնացած ամեն ինչը Արցախից էիք բերել։ Իրականությունը կայանում է նրանում, որ ՀՀ խոպան էիք եկել։ Երբ բանակը թալանում էիք, մարդկանցից բիզնեսները խլում ու փայ էիք մտնում, հիմա եկել եք․․․ կարող է նորություն եմ ասում։ Իմ հետ բանավեճի մեջ մի մտեք, բովանդակային առումով չի ստացվի, եղբայրաբար խորհուրդ եմ տալիս լռել»,- ասել է նա՝ դիմելով պատգամավոր Լևոն Քոչարյանին։

 

Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից ցույց է տվել նաև Պողոս Պողոսյանի լուսանկարը և նշել․ «Այս մարդը՝ դաշնակցական Պողոս Պողոսյանը Ռոբերտ Քոչարյանին անունով դիմելու համար զուգարանում ծեծվել և սպանվել է»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները