Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պրոբացիայի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Նիկոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Պրոբացիայի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Նիկոյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,– ասված է որոշման մեջ։