Հետևեք մեզ։

Հայտնի են Եվրատեսիլի եզրափակիչ փուլ անցած 10 երկրների անունները, Ադրբեջանն այդ ցանկում չէ

01:16, 10 մայիս 2023
Հայտնի են Եվրատեսիլի եզրափակիչ փուլ անցած 10 երկրների անունները, Ադրբեջանն այդ ցանկում չէ

Այսօր Լիվերպուլում տեղի ունեցավ Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչը, որի ընթացքում ընտրվեցին Եվրատեսիլի եզրափակիչ փուլ անցած առաջին 10 երկրները։

 

Դրանք են՝

 

Խորվաթիա

Մոլդովա

Իսրայել

Շվեյցարիա

Ֆինլանդիա

Պորտուգալիա

Շվեդիա

Սերբիա

Նորվեգիա

Չեխիա

 

Կիսաեզրափակչի այս փուլին մասնակցում էր նաև Ադրբեջանը, որը, սակայն, չանցավ Եվրատեսիլի եզրափակիչ փուլ։

 

Նշենք, որ Հայաստանը Եվրատեսիլի կիսաեզրափակչին կներկայանա վաղը։