Հետևեք մեզ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալժիրի դեսպան Բումեդիեն Գեննադիին

10:12, 05 դեկտեմբեր 2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալժիրի դեսպան Բումեդիեն Գեննադիին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բումեդիեն Գեննադիին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը հաջողություններ է մաղթել նրան իր կարևոր առաքելության իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում, մասնավորապես երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում առկա ներուժի իրացման ուղղությամբ համատեղ ջանքերի անհրաժեշտությունը: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները