Մենք պատասխանատվություն ենք կրում ապագա սերունդների առաջ, այս պատասխանատվությունը հիմնված է Կովկասում խաղաղության հաստատման վրա։ Այս մասին Ադրբեջանում հայտարարել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր, «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Զաֆար Սիրաքայան։
Սիրաքայան խոսել է նաև, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» մասին (Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» են անվանում ՀՀ տարածքը)։
«Պետք է վերականգնվեն իրենց տարածքներից տեղահանված ադրբեջանցիների իրավունքները, պետք է մանրամասն մոտեցում առաջարկվի համապատասխան կողմերի մասնակցությամբ»,- ասել է նա։