Հետևեք մեզ։

Թուրքիան թույլ չի տա Քրդստանի աշխատավորական կուսակցությանը օգուտ քաղել Սիրիայում ստեղծված անկայունությունից․ Թուրքիայի ՊՆ

11:05, 05 դեկտեմբեր 2024
Թուրքիան թույլ չի տա Քրդստանի աշխատավորական կուսակցությանը օգուտ քաղել Սիրիայում ստեղծված անկայունությունից․ Թուրքիայի ՊՆ

Թուրքիան թույլ չի տա  Քրդստանի աշխատավորական կուսակցության օգուտ քաղել Սիրիայում ստեղծված անկայունությունից: Այս մասին ասված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

 

«Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ մեր դիրքորոշումը տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում հստակ է»,- ասված է հայտարարության մեջ։

 

Նշվել է, որ թուրքական բանակի կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները տարածաշրջանում կայունությունը ապահովելու համար, տարածաշրջանի դերակատարների հետ սերտ համագործակցության և համակարգման գործընթացը շարունակվում է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները