Հետևեք մեզ։

Հայտնի է՝ երբ կհրապարակվի Սերգեյ Լավրովի հարցազրույցը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնի հետ

11:09, 05 դեկտեմբեր 2024
Հայտնի է՝ երբ կհրապարակվի Սերգեյ Լավրովի հարցազրույցը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնի հետ կհրապարակվի դեկտեմբերի 6-ի գիշերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հարցազրույցը Սերգեյ Լավրովի հետ կհրապարակվի գիշերը»,- ասել է նա։

Մինչ այս, Զախարովան հայտնել էր, որ հարցազրույցը «շատ հետաքրքիր» էր ստացվել, այն ներառում էր հարցեր ԱՄՆ-ի, Ուկրաինայի հետ ժամանակակից հարաբերությունների և այլ թեմաների վերաբերյալ։

Ավելի վաղ Թակեր Կարլսոնը ժամանել էր Մոսկվա՝ զրուցելու ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ։ Նա ընդգծել է, որ Լավրովը «աշխարհի ամենափորձառու արտգործնախարարն է»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները