Պատժամիջոցների սահմանումը ցույց է տալիս Ուկրաինայի կառավարության անմխիթար վիճակը:
Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով Կիևի կողմից վրացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։
«Այսօր Ուկրաինայի կառավարության վիճակն էլ ավելի վատ է, այս որոշումը այս բարդ իրավիճակի արձագանքն է»,- ասել է Կոբախիձեն։
Վարչապետը նշել է, որ Ուկրաինայից պաշտոնական ծանուցում չի ստացվել պատժամիջոցների ներդրման վերաբերյալ։