Հետևեք մեզ։

Լուկաշենկոն իմ հայրենակիցների հանդեպ լավ վերաբերմունք ունի, դրա վառ ապացույցը վերջերս էր․ Գագիկ Ծառուկյանը՝ Բելառուսի ազգային միասնության օրվա միջոցառմանը (տեսանյութ)

12:31, 05 դեկտեմբեր 2024
Լուկաշենկոն իմ հայրենակիցների հանդեպ լավ վերաբերմունք ունի, դրա վառ ապացույցը վերջերս էր․ Գագիկ Ծառուկյանը՝ Բելառուսի ազգային միասնության օրվա միջոցառմանը (տեսանյութ)

Երևանում նշվել է Բելառուսի ազգային միասնության օրը: Մոսկվայի տանը տեղի ունեցած միջոցառմանը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպերկինն իր ելույթում ասել է․

«Խորհրդանշանական է ոչ միայն այն, որ միջոցառումը տեղի է ունենում Մոսկվայի տանը, այլ նաև այն, որ միջոցառումը կազմակերպվել է հայկական հողի վրա։ Միասնության տոնի գաղափարը ակտուալ է նաև այսօր թե' Ռուսաստանի, թե' Հայաստանի, թե' Բելառուսի համար»։

ՀՀ-ում Բելառուսի դեսպան Կոնյուկն ասել է, որ Ազգային միասնության տոնն օրն է, որն ամրապնդում է  սերունդների կապը։

Ներակայցուցչական միջոցառմանը մասնակցել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Ի սրտե շնորհավորում եմ բելառուս ժողովրդին համաբելառուսական տոնի առթիվ։ Հայաստանն ու Բելառուսը լավ հարաբերությունների խորն արմատներ ունեն։ Լուկաշենկոն իմ հայրենակիցների հանդեպ լավ վերաբերմունք ունի, դրա վառ օրինակը վերջերս էր, երբ հայ համայնքը դիմել էր այնտեղ նոր եկեղեցի ունենալու խնդրանքով։ Գրիգորևիչն առանց վարանելու անմիջապես ընդառաջեց և տարածք հատկացրեց հայ համայնքին․ եկեղեցու բացումն ու օծումը տեղի կունենա շուտով, հրավիրում եմ բոլորիդ։

Կարևորը հիմա ջանքեր ներդնել, որ պահպանվեն ու ամրապնդվեն Հայաստանի, Ռուսաստանի ու Բելառուսի հարաբերությունները»,-ասել է Գագիկ Ծառուկյանն իր խոսքում։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները