Hayastan.news-ի տեղեկություններով՝ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Անդրանիկ Հովհաննիսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նրա դիմումը ստրագրվել է և նա ազատվել է աշխատանքից։
Հովհաննիսյանն այդ պաշտոնին նշանակվել էր սեպտեմբերի ավարտին՝ ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի հրամանով։