Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Ողջունել եմ խորհրդի անդամներին և համոզմունք հայտնել, որ ջանքերի համախմբումը կհանգեցնի տեսանելի արդյունքների, և մենք կկարողանանք ապահովել տեղահանված հայրենակիցների կյանքի որակի բարձրացումը։
Նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց։
Զեկուցվող առաջին հարցը վերաբերում էր զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրերին։
Հարցը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
Երկրորդ հարցը վերաբերում էր ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացիկ իրավիճակին, որը զեկուցել է Աննա Ժամակոչյանը։
Խորհրդի նիստին մասկացել է նաև ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նորանշանակ պետ Նելլի Դավթյանը։
Խորհրդի անդամները զեկուցվող հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց տեսակետները և առաջարկները։
Ծավալվել է հարց ու պատասխան»,-գրել է նախարարը։