Հետևեք մեզ։

Չի մնացել մի ոլորտ, որտեղ ԵԱՀԿ-ն կարող է ունենալ նույնիսկ փոքր օգտակար դեր. Լավրով

13:25, 05 դեկտեմբեր 2024
Չի մնացել մի ոլորտ, որտեղ ԵԱՀԿ-ն կարող է ունենալ նույնիսկ փոքր օգտակար դեր. Լավրով

Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը գոնե որոշակի առումով կարող է օգտակար լինել իր խնդիրների շրջանակներում։ Այս մասին Մալթայում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդում իր ելույթի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

 

«Չի մնացել մի ոլորտ, որտեղ ԵԱՀԿ-ն կարող է ունենալ նույնիսկ ամենափոքր օգտակար դերը՝ իր լիազորությունների շրջանակում գտնվող ուղղակի հարցերի պատասխանները գտնելու հարցում։ ԵԱՀԿ-ի շրջանակներում իրական քաղաքականության մեջ համագործակցության կամ անվտանգության համար տեղ չի մնացել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

 

Նշենք, որ Լավրովը գլխավորում է Ռուսաստանի պատվիրակությունը Մալթայում ԵԱՀԿ Նախարարների խորհրդում։ Սա ՌԴ արտգործնախարարի առաջին այցն էր Եվրամիության երկիր ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։

Վերլուծական

Ամենաընթերցվածները