Հետևեք մեզ։

Ամբակում Գրիգորյանն ազատվել է ՔԿԾ ղեկավարի պաշտոնից

18:20, 05 դեկտեմբեր 2024
Ամբակում Գրիգորյանն ազատվել է ՔԿԾ ղեկավարի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ամբակում Գրիգորյանն ազատվել է Քրեակատարողական ծառայության ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,– ասված է որոշման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը պաշտոններից ազատել է նաև Պրոբացիայի ծառայության պետի և Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարներին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները