Խառը մենամարտերի (MMA) թեթև քաշային կարգում (70 կգ) UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևը գրառմամբ արձագանքել է դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող ռուսաստանցի Արման Ծառուկյանի հետ առաջիկա չեմպիոնական մենամարտի հաստատմանը UFC-ի կողմից։
«Երկրորդ ռաունդ։ Գնացի՛նք»,- գրել է Մախաչևը։
Մենամարտը կանցկացվի հունվարի 18-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ)։