Հետևեք մեզ։

Կապանում նարդու առաջնություն է անցկացվել (լուսանկարներ)

05:43, 06 դեկտեմբեր 2024
Կապանում նարդու առաջնություն է անցկացվել (լուսանկարներ)

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավարտվեց նոյեմբերի 25-ից մեկնարկած Կապան քաղաքի 2024 թվականի նարդու ամենամյա առաջնությունը։ Համայնքի բնակիչների ազատ ժամանակն արդյունավետ և հետաքրքիր կազմակերպելու նպատակով՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ արդեն հինգերորդ տարին է ինչ անց է կացվում նարդու առաջնությունը։ Հատկապես ոգևորիչ է այն հանգամանքը, որ առաջնության նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է, ինչի մասին վկայում է ստացված հայտերի ավելացումը։ Այս տարի սիրողական նարդով զբաղվող շուրջ 75 մարդ հայտ է ներկայացրել։

 

Երկար խաղաձևով և անհատական կարգով անցկացված մրցաշարի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Յուրի Բալասանյանը և Ռաֆիկ Պողոսյանը, իսկ 3-րդ տեղի համար՝ Կարեն Մովսիսյանը և Հայկ Մարտիրոսյանը։ Թեժ ու համառ մրցապայքարում   3–րդ պատվավոր տեղին է արժանացել Կարեն Մովսիսյանը, 2–րդ հորիզոնականում էր Յուրի Բալասանյանը, իսկ 7։9 հաշվով Կապան քաղաքի 2024 թվականի նարդու չեմպիոն է հռչակվել Ռաֆիկ Պողոսյանը։ 

Մրցանակակիրները արժանացել են հավաստագրերի, մեդալների, ինչպես նաև համայնքի ղեկավարի կողմից սահմանված 300 000, 100 000 և 50 000–ական դրամական պարգևների:

 

Մրցանակները հանձնել է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը՝ շնորհավորելով և նոր հաջողություններ մաղթելով մասնակիցներին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները