Հետևեք մեզ։

Լուսինե Բադալյանը մերժում է. «Լուլուն» ասել է՝ ես էլ վայր կդնեմ մանդատս. «Ժողովուրդ»

08:56, 06 դեկտեմբեր 2024
Լուսինե Բադալյանը մերժում է. «Լուլուն» ասել է՝ ես էլ վայր կդնեմ մանդատս. «Ժողովուրդ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի պարտադրանքով մանդատից հրաժարված Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել։

 

Չնայած թիմում խոսում էին, որ, ըստ ամենայնի, այն Մարդու իրավունքների հանձնաժողովի ճակատագրին կարժանանա, երբ Թագուհի Թովմասյանին նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո նոր նախագահ չընտրեցին եւ կանոնակարգ օրենքով այդ պարտականությունները դրվեցին փոխնախագահ Ռուստամ Բաքոյանի վրա:

 

Ուստի, Նարեկ Զեյնալյանից հետո էլ նրա պարտականությունները կիրականացնի Լուսինե Բադալյանը, որն այս հանձնաժողովի փոխնախագահն է, սակայն, մեր տեղեկություններով, Զեյնալյանի հետ կատարվածից հետո նրա հետ բավականին մտերիմ Բադալյանը չի ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը: ՔՊ-ում ստիպված են լինելու հանձնաժողովի նոր նախագահ ընտրել:

 

Ի դեպ, Լուլուն «նեղ կռուգում» հայտարարել է, որ, ի համերաշխություն Նարեկ Զեյնալյանի, ինքն էլ է վայր դնելու մանդատը, սակայն Զեյնալյանը հորդորել է` նման քայլի չգնալ»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: