Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ-ին մուծումների գծով և այն չվճարել երկու տարի, այժմ պարտքը 2024-ի համար է, ժամկետը կլրանա 2025-ի վերջին, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը XVII Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում։
«Հայաստանը կարող է չվճարել այս պարտքը երկու տարի, հետո համապատասխան որոշումներ կկայացվեն»,- ասել է Պանկինը` նշելով «իրականում Հայաստանի պարտքը գերբնական բան չէ»։
«Սա քաղաքականապես բարձրաձայն հայտարարվել է. ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է պարտքեր կուտակել։ Եղել են դեպքեր, երբ այլ երկրներ ևս պարտք են եղել»,- եզրափակել է Պանկինը։