Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը քննարկում է քաղաքացիների միջև տրանսպորտային միջոցների առուվաճառքի թվային լուծումը։
Այդպիսով հնարավորություն կտրվի տրանսպորտային միջոցի առուվաճառքը իրականացնել առցանց՝ չայցելելով հաշվառման-քննական բաժիններ։
ՆԳՆից նշել են՝ մանրամասները կհայտնեն ավելի ուշ։