Հետևեք մեզ։

Փաշինյանին պետք է մի թուղթ, որի վրա գրված է՝ «խաղաղություն», որ ինքը կարողանա քարոզարշավ անի․ այն ոչ մի կապ չի ունենալու իրականության հետ․ Հայկ Մամիջանյան

09:15, 06 դեկտեմբեր 2024
Փաշինյանին պետք է մի թուղթ, որի վրա գրված է՝ «խաղաղություն», որ ինքը կարողանա քարոզարշավ անի․ այն ոչ մի կապ չի ունենալու իրականության հետ․ Հայկ Մամիջանյան

Բանակցային գործընթացի վերաբերյալ իշխանություններից տեղեկատվություն չեն տրամադրում, որովհետև ՀՀ անունից բանակցող կողմը կարմիր գծեր չունի։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

 

Ըստ Մամիջանյանի՝ հայկական կողմը վախենում է հնչեցնի կարմիր գիծ ու հետագայում դրա համար հավելյալ սուտ ստիպված լինի հորինել։

 

«Կարմիր գիծ չունեն, որովհետև Փաշինյանն ընկած է Ալիևի «ավտոգրաֆը» ստանալու հետևից, ինչպես աստղերի հետևից են վազում։ Փաշինյանին պետք է մի թուղթ, որի վրա գրված է՝ «խաղաղություն»։ Այդ թուղթը բացառապես կեղծ է լինելու, ոչ մի կապ չի ունենալու իրականության հետ՝ տակը Ալիևի «ավտոգրաֆը», որպեսզի ինքը կարողանա քարոզարշավ անի։ Ահա թե ինչու չեն պատասխանում»,- ասել է Մամիջանյանը և նշեց՝ «մեռած ձևանալու տարբերակը չի աշխատելու»։

 

«Առհասարակ՝ մեռած ձևանալով՝ Ադրբեջանի հետ չեն բանակցում, ոչ մի երկրի հետ չեն բանակցում, դու պետք է հստակ քո կարմիր գծերը նշես»,-ասել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները