ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը ժամանակ չի ունեցել դիտելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնի հետ, քանի որ այս օրերին նա աշխատում է մինչև ուշ գիշեր։
«Ի՞նչ եք կարծում, ե՞րբ պետք է դա աներ»,- լրագրողների այն հարցին, թե Պուտինը դիտե՞լ է Լավրովի հարցազրույցը, պատասխանել է Պեսկովը։
«Պուտինը այս օերրին աշխատում է մինչև ուշ գիշեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։