Հետևեք մեզ։

Թուրքիան ակնկալիք ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում արձանագրված դրական տեղաշարժերը կավարտվեն խաղաղության պայմանագրով

10:03, 06 դեկտեմբեր 2024
Թուրքիան ակնկալիք ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում արձանագրված դրական տեղաշարժերը կավարտվեն խաղաղության պայմանագրով

Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստ՝ Ռեջեփ  Էրդողանի նախագահությամբ:

Նիստի արդյունքներով հրապարակվել է գրավոր հայտարարություն, որում թուրքական կողմը հույս է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման վերաբերյալ:

«Ընդգծվել են այն ակնկալիքն ու ցանկությունը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում արձանագրված դրական տեղաշարժերը կավարտվեն խաղաղության պայմանագրով։ Կայուն խաղաղության հաստատումը կհամապատասխանի մեր տարածաշրջանի բոլոր դերակատարների շահերին»,- ասված է հայտարարության մեջ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները