Հետևեք մեզ։

Մեր ձախողումը Նիկոլ Փաշինյանի ձախողումները չկանխելն է, դուք հիմքը թողած՝ վերադառնում եք ածանցյալին․ Արթուր Խաչատրյան

10:38, 06 դեկտեմբեր 2024
Մեր ձախողումը Նիկոլ Փաշինյանի ձախողումները չկանխելն է, դուք հիմքը թողած՝ վերադառնում եք ածանցյալին․ Արթուր Խաչատրյան

Մեր ձախողումը երկրի վտանգի վրա այդքան ազդեցություն չի ունեցել, որովհետև Նիկոլ Փաշինյանի ձախողումները շարունակվում են։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

 

«Այսինքն՝ մեր ձախողումը Նիկոլ Փաշինյանի ձախողումները չկանխելն է, դուք հիմքը թողած՝ վերադառնում եք ածանցյալին: Եթե մենք չձախողեինք, այսօր 17 ստրկացուցիչ կետ սեղանին դրված չէր լինի: Եթե դուք մեր երկրի մասին մտածում եք, դուք պետք է օգնեք մեզ, որ այս իշխանությունները շուտ գնան Բաքու, որովհետև Երևանում իրենց ոչ ոք չի սպասում։ Մենք ասել ենք, որ իշխանություններին հեռացնելը մեր օրակարգում է։ Չենք ասել՝ դա կլինի դեկտեմբերի 6-ին։ Օրինակ, այս տարի եղել են բողոքներ, դրանց ալիքը մեծացել է: Այո՛, մեր քաղաքական նպատակն ուժի մեջ է, երկիրը փրկելու համար իրենք պետք է գնան, ինչքան շուտ, այդքան լավ։ Դա է պատասխանս»,-ասել է պատգամավորը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները