Հետևեք մեզ։

Հայաստանը պետք է հրաժարվի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ իր հայցերից․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

11:07, 06 դեկտեմբեր 2024
Հայաստանը պետք է հրաժարվի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ իր հայցերից․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

Այսօր Սդրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը։

 

Հանդիպմանը փոխնախարարը մյուս կողմին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների մասին։

 

Ադրբեջանի ԱԳՆ-ից հաղորդում են, որ հանդիպմանը նշվել է՝ «Չնայած խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում արձանագրված զգալի առաջընթացին, Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներից, որոնք առկա են Հայաստանի Սահմանադրության մեջ, օրենսդրական ակտերում,  ինչպես նաև հայցերից միջազգային կազմակերպություններում և դատարաններում»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները